Արդյոք կենդանական աշխարհի համակարգում կատուն մարդուն շատ է զիջում բանականությամբ, և շնից էլ խելացի չի՞:

Ժողովուրդ ջան, ես երկու օր համացանցում է տարածվել տեսանյութ, որտեղ կատուն փրկում է երեխային շան ճանկերից՝ հասնելով նրան օգնության: Բայց ծավալված ակտիվ քննարկումների ժամանակ թերևս չհանդիպեց մեկը, ով ուշադրություն էր դարձրել բազմիցս առավել կարևոր մի պահի վրա: Ուշադիր նայեք 0: 27 րոպեից: Այդ պահին երևում է, թե ինչպես կատուն, շան վրա հարձակվելուց ու նրան հետ շպրտելուց հետո, շրջվում է դեպի երեխան, ու երեխայի մորը տեսնելուց հետո նոր միայն ակնթարթորեն շրջվելով շարունակում է շանը հետապնդել: Այստեղ ամենակարևորն այն է, որ շանը հետ գցելուց հետո կատուն շրջվում է դեպի երեխան, այսինքն՝ ուզում է նրան օգնություն ցույց տալ, բայց երբ տեսնում է, որ երեխայի մայրը մոտենում է երեխային ու կօգնի նրան ու երեխան արդեն ապահով ձեռքերում է ու իր օգնության կարիքը չկա, նա ընկնում է շան հետևից՝ փորձելով շանը հնարավորինս հեռացնել երեխայից՝ վնասազերծել նրան: Փաստորեն, կատուն մարդուն բնորոշ բանականությամբ շրջվում է դեպի երեխան՝ նրան օգնելու, ու շատ մարդիկ զուրկ են այդպիսի իրավիճակում հոգեպես ու գաղափարապես այդպես ճիշտ ու արագ կողմնորոշվելու ունակությունից: Ու սրանից հետո ես արդեն կասկածում եմ, որ մարդը կենդանական աշխարհի համակարգում ամենաբանականն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել