clipboard0120Araratnews.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները` «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի երկրաբանության բաժնի վարիչ Ռաֆայել Հարությունյանի և կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի գլխավոր մասնագետ Վալերի Խոնդկարյանի մայիսի 8-9-ը գործուղվել էին Արագածոտնի մարզի Արագած գյուղ` պարզելու Գեղարուտ գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները։

Արագած գյուղում սեյսմիկ պաշտպանության համակարգի մասնագետները նախ հանդիպել են համայնքի ղեկավարի տեղակալ Ս.Բեյբությանի հետ, ծանոթացել իրավիճակին և ուղևորվել Գեղարուտ գետի և փոքր ՀԷԿ-երի պատվարների տարածքներ: Այցի նպատակն էր՝ պարզել, թե ինչով են պայմանավորված, ըստ ԶԼՄ-ների ահազանգի, Գեղարուտ գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները՝ երկրաբանական պայմանների փոփոխության, թե գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցումով:
Հայտնի է, որ երկրաշարժերի նախանշանների թվին են դասվում ստորգետնյա ջրերում (աղբյուրներում) ռադոնի, հելիումի և այլ քիմիական տարրերի պարունակության փոփոխությունները:

Գեղարուտ գետի տարածքը գեոմորֆոլոգիական տեսակետից գտնվում է Արագածի հրաբխային լեռնային լանջերին: Երկրաբանական առումով տարածքը ներկայացված է բազալտներով, անդեզիտաբազալտներով, տեղ-տեղ՝ հրաբխային ավազներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել