Emedia.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը՝ Մոսկվա):
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի դիվանագետի՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանն ուղղված գործունեությանը: Շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Նորվեգիայի դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-նորվեգական հարաբերություններն ակտիվացնելու և խորացնելու ուղղությամբ:
Դեսպանի խնդրանքով վարչապետն անդրադարձել է ՀՀ նորանշանակ կառավարության գործունեության ծրագրին, ներկայացրել ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագիրը լինելու է իրատեսական՝ երկրի տնտեսական զարգացման հստակ առաջնահերթություններով: Քայլեր են ձեռնարկվելու Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հավասար պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



