Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ վերջին ֆիլմը արժանացել է բազում քննադատություններիLife.panorama.am-ը գրում է.

Կաննի կինոփառատոնի արձագանքը այն ֆիլմին, որով սկսվում էր փառատոնը, անսպասելի էր, կինոքննադատները այդ ֆիլմը համարել են՝տապալված: «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը, որտեղ պատմվում է Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի մասին, ուներ մի քանի վատ կողմ, ըստ քննադատների, նախ նրանց կարծիքով օպերատորը կարծես ոչ սթափ է եղել, իսկ Նիկոլ Քիդմանի դեմքը նման է եղել մոմից պատրաստված դիմակի: 

Hollywood Reporter-ը այսպես է արտահայտվել ֆիլմի մասին. «Կարելի՞ է արդյոք, այսպիսի ձանձրալի ֆիլմ նկարել այդքան հարուստ և հետաքրքիր նյութերից»: 
The Playlist-ը գրել է. «Նույնիսկ համեմատած «Մենք հավատում ենք սիրուն» և «Դիանա: Սիրո Պատմությունը:» ֆիլմերի հետ, այս ֆիլմը  կատաստրոֆիկ է: Այն ծիծաղ է առաջացնում և կոմպետենտ չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել