1in.am-ը գրում է.
Բրիտանացի արքայազն Հարրին փորձել է գնել Բրիքսհեմում գտնվող իրեն դուր եկած Maritime Inn փաբը: Այս մասին գրում է The Daily Star-ը՝ հղում անելով բարի տիրուհուն՝ Փեթ Սեդոնին:
Նրա խոսքով՝ Հարրին եկել էր իր մտերիմ ընկերների հետ՝ ուրախանալու: Հյուրերը Maritime Inn-ում անցկացրել են մի քանի ժամ:
«Հարրին ինձ ասաց, որ իրեն փաբը շատ է դուր եկել, ու ես կատակեցի, թե նա կարող է այն գնել»,- հայտնել է Սեդոնը:
Նա արքայազնին հայտնել է գինը՝ 650 հազար ֆունտ սթերլինգ, ու նա խոստացել է պատրաստել կանխիկ գումարը: Սակայն այդ ժամանակ նրա մոտ ընդամենը 6.50 ֆունտ սթերլինգ էր, ու գործարքը չի կայացել՝ հայտարարել է փաբի տիրուհին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1293554.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել