1. Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է: Պուբիլիոս Սիրոս

2. Արտաքին քաջության ներքո մեծագույն երկյուղ է թաքնված: Լուկանոս

3. Մարդիկ, ովքեր ցանկանում են ուրիշներին սարսափ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտներ են: Էմերսոն

4. Ահն ու դողը վատ օգնականներ են: Առնոլդ Ցվայգ

5. Վախը հարբուխի պես վարակիչ է: Գյոթե

6. Պետք չէ թույլ տալ, որ վախը թելադրի խելքին:  Դանթե

7. Փախուստի ժամանակ սովորաբար ավելի շատ զինվորներ են զոհվում, քան ճակատամարտում: Լագերլյոֆ

8. Նա, ով վախենում է մահից, արդեն իսկ չի ապրում: Զեյմեք

9. Վախի ստրուկ լինելը ստրկության վատթարագույն տեսակն է: Բեռնարդ Շոու

10. Վախը միակ բանն է, ինչից մենք պետք է վախենանք: Ֆրանկլին Ռուզվելտ

11. Ով արդեն մի անգամ փրկվել է խեղդվելուց, վախենում է նաև ջրի հանդարտ ալիքներից: Օվիդիոս

12. Վախի պատճառն անհայտությունն է: Լիվիոս

13. Անգամ ամենավախկոտ գամփռն է կծում, երբ նրա երախից խլում են ոսկորը: Ռոլան

14. Վախկոտները փախչում են վտանգից, իսկ վտանգը փախչում է խիզախներից: Ուդետո

15. Միշտ արեք այն, ինչ վախենում եք անել: Էմերսոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել