info_13550488151in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի կարծիքով` հարձակվող Լիոնել Մեսսին չպետք է հեռանա թիմից: Բրազիլացին վստահ է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն այժմ ուժեղագույնն է աշխարհում:

«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ամենակարևոր դերակատարությունն ունի «Բարսելոնա»-ում, որպեսզի թիմը կարողանա ցուցադրել իր լավագույն խաղը:

Պարզապես չեմ պատկերացնում նրան այլ ակումբում: Որպես Լեոյի ընկեր ցանկանում եմ տեսնել նրան «Բարսելոնա»-ում»,- Sport-ը մեջբերում է Ռոնալդինյոյի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել