1in.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի բնակիչը որոշել է ամուսնալուծվել կնոջից այն բանից հետո, երբ վերջինս ամուսնուն է ուղարկել տեսագրություն, որում երևում էր, թե ինչպես է կինը վարում ընտանեկան ավտոմեքենան:
Կինը մեքենան վարել է հասարակական վայրում, իսկ տեսանյութն ամուսնուն ուղարկել որպես անակնկալ: Սակայն ամուսինը չի գնահատել նման կատակը և ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ գրում է The Independent-ը:
Տղամարդը դատավորին հայտնել է, որ իր կինը ոչ միայն խախտել է օրենքը, այլև սոցիալական ավանդույթներն ու նորմերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1293305.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



