«Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն հնազանդորեն կատարել է իշխանական բոլոր հրահանգները, բայց կարծես թե որոշել են նրանից ազատվել։ Անգամ փոխարինողի անունն է շոշափվում՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան։ «Ստացել եք արդեն առաջարկ»,-հարցրինք նրան։ «Առաջին անգամ Ձեզնից եմ այդ մասին լսում»։ «Իսկ որ ստանաք, կհամաձայնեք»։ Այվազյանը հորդորեց խոսակցությունը եզրափակել»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել