Եվրոպական մի խայտառակ մրցույթ, որը տարեց տարի առավել գարշելի է դառնում մի ողջ ազգի կարող է ցնցումների մեջ գցել: Այն աստիճան ենք կուրացել, որ թողած մեր երկրի համար առավել կարևոր ու լուրջ հարցեր ընկել ենք կոնչիտաազգիների հետևից: Դեռ ավելին, անգամ Ինգա և Անուշ Արշակյաններին քիչ է մնում հրապարակավ քարկոծենք, ինչ է թե հոգեկան հիվանդ են ասել կոնչիտային: Ամոթ է, մի՛ խայտառակեք ինքներդ ձեզ, Արշակյան քույրերի պես դուք էլ գնացեք կրակոցների տակ սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում համերգ տվեք, անաղարտ երգ մատուցեք, հետո նոր ձեզ իրավունք վերապահեք քննադատելու նրանց: Ի՞նչ է, միայն ընտրությունից ընտրություն, քարոզարշավից քարոզարշա՞վ եք հիշում, որ Երևանով չի սահմանափակվում հայ ազգը, և ձեր խոսքին ու երգին կարոտ մեծ թվով գյուղացիներ կան, որոնց շնորհիվ դուք ոտքներդ գլխներիցդ բարձր տնգած նստել եք համակարգչի առաջ ու Ֆեյսբուքում ձեզ առյուծ եք երեւակայում: Ինչքան զզվելի է այս ամենը, մի կոնչիտա կարողացավ մի շարք դեմքերի դիմակներ պատռել, մի ողջ քրիստոնյա ազգի անդորրը խաթարել: Ո՞ւր մնաց ձեր թասիբը, պատիվը, թե դա արդեն մոդայիկ չէ: Դուրս եկեք Եվրոպայի հետույքից ու անուններ տալուց կամ քննադատելուց առաջ մի պահ հայելու առաջ ձեզ նայեք:
Սիրում եմ Ձեզ, իմ սիրելի Արշակյան քույրեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/657748160965486
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել