Օրեր առաջ  տեղեկացանք, որ Empyray խմբի կազմում սպասվում են վոկալիստի փոփոխություններ, Եվա Սուջյանը հեռանում է խմբից:

Ո՞րն է բաժանման պատճառը, ո՞վ է լինելու խմբի  հաջորդ վոկալիստը, ե՞րբ է խումբը պատրաստվում ներկայանալ նոր կազմով: ArmՏtar.am-ին կմանրամասնի Գիսանե Պալյանը:

«Մենք ու Եվան ԵՐԿԿՈՂՄԱՆԻ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը: Ոչ մի ընդհարում չի եղել, և մենք ինչպես կայինք լավ ընկերներ, այդպես էլ շարունակում ենք մնալ: Պարզապես երաժշտական գաղափարների հակասություն կար: Այս քայլը բխում էր թե՛ մեր, թե՛ Եվայի հետագա ստեղծագործական գործունեությունն ավելի արդյունավետ շարունակելու գաղափարից: Նա այսուհետ կզբաղվի իր անհատական գործունեությամբ, մենք էլ կշարունակենք նոր վոկալիստով: Առայժմ չեմ կարող հստակ ասել մեր նոր երգչի անունը, բայց շատ շուտով այն հայտնի կդառնա հանդիսատեսին, և կարծում եմ, ոչ թե ուղղակի հայտարարությամբ, այլ նոր երգով»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել