Հաճախ մենք՝ հայերս, մի քանի սխալ արտահայտություններ ենք կատարում, երբ խոսում ենք Թուրքիայի, կամ Ադրբեջանի թուրքական պետությունների վերահսկողության տակ ժամանակավոր մնացած մեր օկուպացված տարածքների մասին: Օրինակ Արաքսից այն կողմ, կամ Արցախի պետական սահմաններից այն կողմ եղած տարածքները,երբ անվանում ենք «թուրքի հող». կամ «թուրքի երկիր»: Կամ, երբ ասում ենք, որ Արաքից այն կողմ թուրքիան է, կամ՝ Արցախի պետական սահմաններից այն կողմ ադրբեջանն է: Եղբայրներ և քույրեր, խնդրում եմ մեկընդմիշտ փոխենք մեր բառապաշարը. Արաքսից այն կողմ և Արցախից այն կողմ ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ Արևմտյան Հայաստանի օկուպացված տարածքները և Արևելյան Հայաստանի օկուպացված տարածքները, իսկ հողը մերն է՝ Հայերինը, ոչ թե թուրքինը: Անգամ Բաքուն թուրքի հող չէ. Բաքուն Մեծ Հայքի 15 աշխարհներից Փայտակարանի տարածքում է: Այդ Հայկական տարածքները՝ որպես երկիր Հայաստան են, բայց իրենց տարածքում, որպես պետություն կան Թուրքիան և Ադրբեջանը: Պետությունը միայն իրավական, հասարակական կազմակերպություն է, իսկ երկիրը եղել է, կա, կմնա ՀԱՅԱՍՏԱՆ երկրի մաս:

Հ.Գ. Հայաստանը Սև ծովից մինչև Կասպից ծով և Միջերկրական ծով ընկած Հայկական Բարձրավանդակն է, իսկ նրա տարածքում կա երկու հայկական պետություն՝ ՀՀ և ԼՂՀ: Ամեն ինչ անենք, որ այս ամբողջ տարածքում մի օր հայտարարվի հայաբնակ Մեծ Հայքի Հանրապետություն կոչվելիք պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել