Դերասան Արսեն Լևոնյանի, ով հանդես է գալիս «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի Տանոյի կերպարում, անցած դերասանական ճանապարհը հավանաբար քչերը գիտեն: Թատրոնից մինչև ֆուտբոլ և անգամ նկարչություն... ArmՏtar.am-ը փորձեց բացահայտել դերասանին ամենատարբեր կողմերից:

Այսօր սերիալային դերերը դերասանին ավելի արագ և մեծ ճանաչման են բերում: Ձեր դեպքումևս հեռուստադիտողը էկրաններից ճանաչեց որպես Տանո:
Ես դեռ չորս տարեկանից խաղացել եմ Սունդուկյանի անվան թատրոնում, բայց և ծիծաղելին այն է, որ մարդ կարող է այդքան վաստակ ունենալ, նկարահանվել տարբեր գեղարվեստական ֆիլմերում, բայց և կարող է լինել նման ռեյտինգ ունեցող նախագիծ, որը կարող է քեզ ճանաչում բերել:

Քանի որ Տանոն արդեն մատուցված կերպար էր, դժվար չէ՞ր Ձեզ համար կերպարի ինդիվիդուալներկայացումը:
Ինչ վերաբերում է կարպարին, հենց սկզբում ես պայմանավորվածություն ունեի կերպարը ստեղծել այնպես, ինչպես ես եմ ցանկանում և այդպես էլ աշխատում եմ, նույնիսկ այդպես էլ ապրում եմ, որովհետև դերասանի համար դա է կարևոր, որպեսզի տվյալ ժամանակաշրջանում ինչ, որ խաղում է, մտնի դրա մեջ, կարողանա վերապրել:
Ի՞նչ նմանություններ ունեք Ձեր կերտած կերպարի հետ: Տանո՞ն է ավելի հավասարակշռված ևզուսպ, թե՞ Դուք:
Չէ, երևի թե ես ավելի հավասարակշռված եմ, քան Տանոն, չնայած ժամանակ առ ժամանակ պոռթկում եմ, այն էլ շատ ահավոր: Ճիշտ է ամեն բանի վրա չեմ պոռթկում, բայց երբ կուտակվում է …

Մինչ սերիալում նկարահանվելը Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան էիք: Ինչո՞ւ դուրսեկաք Ստանիսլավսկիից:
Երկու տարի աշխատել եմ Ստանիսլավսկիում, խաղացել եմ շատ դերեր , շատ լավ դերեր, իսկ ինչ վերաբերում է թատրոնից դուրս գալուն, դրա մասին ես չեմ ուզում խոսել, պատճառն ավելի նեղ անձնական է:
Շարունակությունն՝ այստեղ