Panorama.am-ը գրում է.
«Նավթագազ Ուկրաինան» պատրաստակամություն է հայտնել մինչև մայիսի վերջ «Գազպրոմին» փոխանցել մոտ 4 մլրդ դոլար կուտակված պարտքը, եթե հազար խորանարդ մետրի դիմաց «Գազպրոմը» գազի գինը սահմանի 268.5 դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Իգոր Դիդենկոն:Այս մասին հայտնում է «Ռիանովոստի» գործակալությունը:
«Գազի գինը 268.5 դոլար սահմանելու պարագայում Ուկրաինան պատրաստ է փոխանցել 4 մլրդ դոլար»- հայտարարել է Դիդենկոն:
Դիդենկոն նշել է, որ 4մլրդ դոլարը հաշվարկված է 268.5 դոլար գնի պայմաններով, որի շուրջ Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվածություն էին ձեռք բերել նախորդ տարվա վերջին: Նախարարը հավելել է, որ այդ գումարը ներառում է վերջին ամիսներին գազի մատակարարման դիմաց պարտքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ