Mediamall.am-ը գրում է.

Հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի ենթարկվեց հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելքոնյանը: Մելքոնյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններՔանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաև խոշոր բիզնեսների փայատեր է:

Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև տեղի ունեցած թեժ խոսակցությունը այնքան էր ծավալվել, որ Տույը ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկցորդներին:

Եվ ահա, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու «Երրորդ մասցի» Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում և չեն մասնակցել հավաքին:

Lurer.com-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը և ուրիշներ:Սակայն այն, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկվել են՝ չի համապատասխանում իրականությանը:

«Օրենքով գողերը» հավաքի ժամանակ հայտարարել են, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկված են, սակայն նույն գողական օրենքներով գրեթե պարտադիր է նման հավաքներին մյուս կողմի ներկայությունը, որը կամ պատասխան՝ «ատչոտ» է տալիս իր արարքներին, կամ լսում և ընդունում է մեղադրանքը: Մինչդեռ Տույն ու Լյովիկը չեն մասնակցել գողական «սխոդկային», որովհետև մինչ այդ իրենք են հանդիպման հրավիրել Օշականցի Գևորիկին՝ իրենց հասցեին արված արտահայտություններին պատասխան տալու համար, ինչին Գևորիկը հրաժարվել է մասնակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել