Մարդկային համակեցության բնական ձևն ընտանիքն է: Ընտանիքում է ձևավորվում քաղաքացին, անհատը: Եվրոպայում, Արևմուտքում, աշխարհի մի շարք երկրներում, ինչպես և Հայաստանում հասարակության հիմքն ընտանիքն է: Այդ հիմքի վրա են ձևավորվում հասարակական և մարդկային հարաբերություններն ու արժեքները: Կինն իր աստվածային կոչումն իրականացնում է ընտանիքում: Տղամարդը լիրաժեք դրսևորում է իրեն ընտանիքում: Երեխան ճշմարիտ դաստիարակություն է ստանում լիարժեք ընտանիքում: Այսօր Ընտանիքի համաշխարհային օրն է: Մաղթում եմ ընտանեկան ջերմություն և ընտանեկան երջանկություն բոլոր ընտանիքներին, ամուր և խաղաղ լինեք, սիրով և հոգատարությամբ լցնեք Ձեր սիրելիների և մերձավորների սրտերը: Եվ թող հացը չպակասի Ձեր տան սեղանից և անմար մնա Ձեր օջախի ծուխը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=629280070493657&set=np.29556256.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել