9559309751in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականներին պարտավորեցրել են կենդանահերձման և այլ փորձարկումների ուղարկել հավասար քանակությամբ էգ և արու լաբորատոր կենդանիների:

Այն ինստիտուտները, որոնք հաճախ կօգտագործեն արուների, կարող են զրկվել դրամաշնորհներից ու ֆինանսավորումից:

Նոր կանոնները, որ ընդունել է ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտը (National Institutes of Health), կսկսեն գործել 2014-ի հոկտեմբերից:

Ըստ այդմ՝ գիտնականներին արգելվում է նոր դեղամիջոցներ ու մեթոդներ փորձարկել լաբորատոր արու կենդանիների վրա, ինչպես մինչ այժմ ընդունված էր գիտական ոլորտում՝ գրում է Nature ամսագիրը:

Գիտնականների դժկամությունը՝ օգտագործել էգերին լաբորատոր հետազոտություններում, հաճախ բացատրվում է նրանով, որ էգերի մոտ հաճախ փոխվում է հորմոնալ ֆոնը, ինչը կարող է հանգեցնել սխալների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել