Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի երևանցիներ,

Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:
Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակն ու կարևոր գործոններից մեկը: Եվ որքան էլ համամարդկային, այդուամենայնիվ, հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի: 


Դաստիարակված լինելով ավանդապաշտ հայ օջախում՝ ես եղել ու մնում եմ ավանդական հայ ընտանիքի ջատագով ու ինձ համար երբեք ընդունելի չի լինի օտարածին, ավանդապահ հայ օջախի համար խորթ ցանկացած դրսևորում: 
Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունն է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը:
Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ բոլորիս ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրով ու հարգանքով լեցուն երկար տարիների երջանիկ կյանք: Թող բոլոր հայ օջախներում թևածի խաղաղությունն ու ուրախությունը և, ինչպես մեր պապերն են ասել, թող ամեն հայ ընտանիք յոթ որդիներով սեղան նստի:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել