Կական վերադառնում է Միլան
Աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այս օրերին Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Ռիկարդո Կակայի հնարավոր տրանսֆերի մասին նորություններն են, որոնք երբեմն չեն համապատասխանում իրականությանը:
Բանն այն է, որ ֆենոմենալ բրազիլացին կարող է մոտակա օրերին տեղափոխվելՄիլան, որտեղ, ինչպես հայտնի է, արդեն ելույթ ունեցել է իր կարիերայի ընթացքում: Նա իր կարիերայի լավագույն, այսպես ասած, ոսկե տարիները նվիրել է հենց Ռոսսոներիներին, և այժմ կարող է ստացվել այնպես, որ պատմությունը կրկնվի:
Դե ինչ, սպասենք դեպքերի հետագա զարգացմանը, քանի որ ինչպես երևում է` ամառը թեժ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել