pic_1f9716fe3409c1d24cf80dac969cc8cf1in.am-ը գրում է.

Ամերիկուհի Բիվալենտ Միշել Հոլը բանտում է հայտնվել, որտեղ անցկացրել է 3 րոպե այն բանի համար, որ կեղծ ահազանգով դիմել է փրկարար ծառայություն: Նա իր դժգոհությունն էր հայտնել պիցցայի սոուսի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Gaston Gazette-ը:

Կինը դիմել է գերատեսչություն, երբ ստացել է արագ սպասարկման ռեստորանի պատվերը: Նա խնդրել էր իրենց պիցցա պատրաստել ստանդարտ տոմատի սոուսով: Նրան, սակայն, բերել են պիցցա «Մարինարա» սոուսով: Նա դժգոհություն է հայտնել անձնակազմին՝ պահանջելով նորը:

Ռեստորանում, սակայն, նրան հայտնել են, որ այլ պիցցա չեն պատրաստվում պատրաստել: Դա կնոջը հանել է հունից և ստիպել դիմել 911 ծառայություն: Նրան պատասխանել են, որ արտակարգ ծառայությունը նման բողոքներ չի ընդունում: Կնոջ հետևից եկել է ոստիկանությունն ու նրան բաժանմունք տարել:

Նա բանտում անցկացրել է 3 րոպե, քանի որ այդ ընթացքում նրա համար վճարվել է 2000 դոլարի չափով գրավ: Թե երբ կկայանա դատը՝ չի հստակեցվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել