Կոնչիտայի կերպարն ինձ շատ անդուր էր, բայց Ինգան ու Անուշն ոնց որ ինադու նենց անեն, որ մարդ պաշտպանի Կոնչիտային։ Ես չեմ հասկանում՝ ձեզ ժյուրի են նստեցրել երգ գնահատելո՞ւ, թե բարոյախոսական միտինգ անելու համար։ Դուք միանձնուհինե՞ր եք, Ավետ Բարսեղյանն էլ՝ աբեղա՞, թե հայրենասիրական կլիշեով աստղ ու դատարկ տեքստեր գրող պոպ գրդոնչի։ Բա՞ն է փոխվել։ Մեր երկրում էսքան անբարոյական բաներ են լինում, ո՞վ եք դուք, որ միայն Կոնչիտան ձեր սրտերում հրապարակային բարոյախոսության կիրք արթնացրեց։ ՈՒ ես չգիտեմ՝ մարմնո՞վ է վատ Կոնչիտա լինել, թե ինտելեկտով։
ՈՒ ի՞նչ է նշանակում՝ Կոնչիտայից զզվում ենք՝ ոնց զզվում ենք հոգեկան հիվանդից։ Է՞ս ա ձեր բարոյականության ընկալումը։ Կոմիտասն էլ հոգեկան հիվանդ դարձավ։ Զզվո՞ւմ եք)))
Կից նյութն այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել