Դե չէի մտածում , որ կենսաքիմիկի տեղը որպես անասնաբույժ եմ պատրաստվելու..Ուղղակի չստացվեց: Երկար օրերն ու քնելու կարճ ժամանակամիջոցները ինձ մեկ տարի հյուծեցին, բայց դե չէի ուզում վհատվեմ, որովհետև սկզբունքայնորեն գնում էի երազանքիս ետևից: Օլիմպիադաների բավականին հաջող արդյունքներս ենթադրում էին էֆֆեկտիվ միավորներ, բայց դե չձգեցի,... Հա, հանձնեցի 2 քննություն ու երկու առարկաներիս միավորների տարբերությունը ուղղակի ապշեցրեց: Առաջին քննությունս ավելին քան հաջող էր, իսկ երկրորդի ժամանակ պարզապես հոգնած էի...Ես չեմ մեղադրում ոչ ոքի.. Մերոնք ավելին քան ուշադիր էին, կրկնուսույցս լավն էր, բայց դե չստացվեց...Ու ես դուրս մնացի մրցույթից, ցուցակներից, Չարենցի փողոցի վրա գտնվող կենսաբանության մասնաշենքից, լաբորատորիաներից ու գրադարանից,,,Քանի անգամ էի պատկերացրել ինձ էնտեղ...Վստահ էի, որ հիմա Հայաստանի կենսաքիմիայի ապագան կողքս պառկած լաց է լինում: 

Գիտե՞ք էն պահը, երբ գեր կյանքը նստում է գիրկդ ու ողջ ուժով սկսում է ապտակել..Այ ես ստորագրվում եմ դրա տակ...

  Ֆեյսբուքում բոլոր հասակակիցներիս շնորհավորելուց ու մի քանի օր կյանքն ավարտված համարելուց հետո  որոշեցի մեկ անգամ էլ հայտագրվեմ: Ստացվեց, բայց ոչ միանգամից: Մի համալսարանից մյուսը, անընդհատ բացասական պատասխան...Պահ է գալիս, որ ուղղակի հուսահատվում ես...Բայց դե մի 2 անգամ համառ փնտրտուք ու գտնում ես բուհ, որտեղ քո նման "աքսորվածները " շատ են ու նույնչափ հույսով լի աչքերով են, ոնց որ դու: Նշում են, որ բավականին հագեցած խոսք ունես ու , որ թարթիչներդ լավն են: Ակամայից ժպտում ես: 
 
Ես այսօր ընդունվել եմ համալսարան: Իմ ուզածը (շուտով), ինձ հարմարը, ընտիր լաբորատորիաներով: 

Ես ուսանող եմ , չնայած կտրվել էի...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել