«Պարոն Լիմինդրովիչ, Ձեր մասնակցությունն ու բարձր ներկայությունն ունեցա՞ք Օլանդի հայաստանյան այցին, մասնակցեցի՞ք «Կարֆուրի» հիմնարկեքի արարողությանը՝ երեկ հարցրինք Սամվել Ալեքսանյանին: «Ո՛չ»: Չե՞ք տալիս «սիթիները» «Կարֆուրին»: «Ո՛չ»: Բա ինչո՞ւ են լրագրողները նման բաներ գրում: «Իրանք իմ նկարը դնում են նյութի մեջը, որ նյութը հետաքրքիր դառնա, էդքան բանի համար են գրում»: Չէ, պարոն Լիմինդրովիչ, ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: «է՜, լավ, էլի, օրեկան ինչ ասես գրում եք. մեկին թաղում եք, մեկին օրը երկու անգամ ամուսնացնում եք, սգո սերվիզ եք անում, չե՞ք գրել սգո սերվիզ եմ բացում, ո՞ւր էր՝ չբերիք մի հատ լավ թաղում անեիք»: Հակում ունե՞ք նիկրոֆիլիայի նկատմամբ: «Տեսնո՞ւմ ես, ինչ սուտ ասես՝ գրում եք. հիմա էլ էդ կգրես, հաստատ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։