Յուլիա Կովալչուկն ու Ալեքսեյ Չումակովը գաղտնի ամուսնացել են Իսպանիայում (լուսանկարներ)Life.panorama.am-ը գրում է.

Ռուսական էստրադայի ներկայացուցիչներ Ալեքսեյ Չումակովն ու  Յուլիա Կովալչուկը գաղտնի պսակադրվել են Իսպանիայում: Միջոցառմանն ընդամենը 12 մարդ է մասնակցել` զույգի  ծնողներն ու ամենամտերիմները:

 «Մենք անչափ երջանիկ ենք, որ միջացառմանը մասնակցել են մեր ծնողները, որոնց համար այս իրադարձությունը շատ սպասված էր»: Հարսանեկան խնջույքը կայացել է ծովափին գտնվող եռհարկանի շքեղ առանձնատանը:
 
Յուլիան որոշել է չվերցնել ամուսնու ազգանունը, չնայած Ալեքսը բազմիցս ասել է, որ իրենց հաճելի կլիներ, եթե կինն իր ազգանունը կրեր: Նշենք, որ զույգը միասին էր ավելի քան վեց տարի, բայց միայն վերջերս են որոշել օրինականացնել իրենց հարաբերությունները:
 
 
 
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել