«Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում: Եվրոպայի և ԱՊՀ 51 երկրների շարքում «օյաղների» թվով մենք 16-րդ տեղում ենք: Առաջին տեղում տաջիկներն են. ալկոհոլ չի օգտագործում 90.7%-ը: Փոխարենը՝ ալկոհոլ օգտագործող տաջիկներն այնքան շատ են խմում, որ մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի քանակով տարածաշրջանում առաջինն են (տարեկան ավելի քան 30 բացարձակ լիտր սպիրտ):

Հայերս, որքան էլ զարմանալի լինի, խմելու առումով տարածաշրջանում ետնապահ ենք: Հայաստանում, ըստ զեկույցի, յուրաքանչյուր մարդուն բաժին ընկնող ալկոհոլի միջին սպառումը կազմում է տարեկան 5.3 բացարձակ լիտր: Իսկ եթե հաշվարկից հանում ենք չխմողներին, ապա ալկոհոլ օգտագործող մարդիկ միջինը խմում են տարեկան 8.3 լիտր: 
Ավելացնենք նաև, որ Հայաստանում նախընտրում են թունդ ալկոհոլային խմիչքները: Գինին կազմում է սպառված ալկոհոլի 5%-ը, գարեջուրը՝ 10%-ը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել