GalaTV.am-ը գրում է.
Ջեկի Չան՝ դերասան, ռեժիսոր, կասկադյոր, երգիչ, սցենարիստ, մարտական արվեստների վարպետ, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան, բարեգործ:
«Իմ ֆիլմերում կա մեկ կանոն՝ ոչ մի անկողնային տեսարաններ: Եթե երեխաները տեսնեն, թե ես ինչպես եմ սիրով զբաղվում, ապա նրանց մոտ սրտխառնոց կառաջանա»:
«Ահա այստեղ, իմ գլխում կա մի անցք: Այն փակել են պլաստմասե խցանով, որպեսզի ուղեղս դուրս չթափվի, եւ հիմա, երբ ես երգում եմ, խցանը սկսում է ցնցվել»:
«Պրոդյուսերները անվանում են ինձ անվախ, բայց դուք արդեն գիտեք, թե ինչպիսի խաբեբաներ են այդ պրոդյուսերները»:
«Եթե ուզում եք ինձ անվանել խելագար, խնդրեմ: Կարեւորը չանվանեք ինձ հիմար»:
«Այն բանից հետո, երբ ես որեւէ հնարք եմ կատարում, ես միշտ նայում եմ կինոխցիկին: Մարդիկ պետք է միշտ հիշեն, որ այս ամենը, ինչ նրանք տեսել են, կատարել եմ ես, այլ ոչ թե փոխարինող դերասանը: Այդ պատճառով էլ ես միշտ ցուցադրում եմ չստացված տեսարանները: Դիտելով օրինակ «Կրամերը ընդդեմ Կրամերի» ֆիլմը՝ մարդիկ երբեք չեն ասի՝ «Պատկերացնում ես, նա նկարահանվել է անկողնային տեսարաններում առանց փոխարինող դերասանի»: Սակայն մարտաֆիլմերը ուրիշ բան են: Դիտելով այն՝ մարդիկ ասում են՝ «Պատկերացնում ես, նա ինքը արել է դա եւ ո՛ղջ է մնացել»:

«Վախը ապրում է իմ մեջ, մինչեւ որ կինոխցիկը անջատված է: Հենց որ այն միացվում է, ես պատրաստ եմ ամեն ինչի»:
«Ես կարող էի դառնալ աշխարհում ամենահայտնի բժիշկը, սակայն դարձա ամենահայտնի պացիենտը»:
«Բժիշկներից մեկ ինձ ասաց. «Դուք սպանում եք ձեզ: Կարող է ժամանա՞կն է կանգ առնելու: Բայց դուք ինձ, մեկ է, չեք լսի, այնպես որ, այդ նույն հարցը ձեզ ինքներդ տվեք»: Ես լսեցի նրա խորհուրդը եւ իսկապես այդ հարցը ինձ տվեցի: Մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչ պատասխանեմ»:
«Առաջ ես մտածում էի, որ առանց մի քանի ոսկոր կոտրելու, լավ կինո չես նկարի: Հիմա ինձ թվում է, որ այդ համենայնդեպս հնարավոր է»:
«Ինչ է, ես արդեն նկարահանվել եմ հարյուր երկու ֆիլմերու՞մ»:
«Ես կուզենայի դառնալ ասիական Ռոբերտ դե Նիրոն, եթե կարելի է»:
«Մյուզիքլներում եւ բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտներումմենք՝ չինացիներս, երբեք չենք հաղթի ամերիկացիներին: Բայց ինչ-որ բանում… Մի անգամ խոսում էի Սպիլբերգի հետ, եւ ես հիանում էի «Յուրյան ժամանակաշրջանի այգին» ֆիլմի տեսարանով, որտեղ մարդիկ եւ դինոզավրերը փոխնիփոխ նկարված էին շարժվող կինոխցիկով: Իսկ նա ինձ ասում է. «Դե դա շատ հեշտ է, Ջեկի: Ես ունեմ հզոր համակարգիչներ: Ավելի լավ է ասա, թե դու ինչպես ես նկարել «Աստծո զրահները» ֆիլմի այդ ցատկը»: Ես ասում եմ. «Շատ պարզ. միացնում ես կինոխցիկը, թռչում ես, նկարված է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ