Գերմանիայում  ալկոհոլից և թմրանյութից կախվածությամբ տառապողներին կառաջարկեն մաքրել փողոցներըPanorama.am-ը գրում է.

Գերմանիայում ալկոհոլից և թմրանյութից կախվածությամբ տառապող գործազուրկներին կառաջարկեն մաքրել փողոցները: «ՌԲԿ» լրատվական գործակալությունը` հղում անելով «The Local» պարբերականին, հաղորդում է, որ նման որոշում են կայացրել Էսսեն քաղաքի իշխանությունները: Վերջինները հավանության են արժանացրել «Addict Support Essen» բարեգործական կազմակերպության կողմից մշակած ծրագիրը:

Իրենց աշխատավարձի մի մասը նրանք կստանան գարեջրի տեսքով: Օրական 3-6 ժամ փողոցները մաքրելով՝ հարբեցողները, բացի գարեջրից, կստանան նաև սնունդ և բուժօգնություն: Նրանց նաև աշխատանքի մեկ ժամի դիմաց 1,25 եվրո «գրպանի գումար» կտրվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել