Չեչենական հարսանիքը բաղկացած է մի շարք հատուկ արարողակարգերից, ինչպես նաև իր մեջ ներառում է երգ, երաժշտություն և պարեր: Առաջին հայացքից կարող է թվալ, թե արարողության կազմակերպման մեջ ոչ մի բարդ բան չկա, սակայն, դա այդպես չէ:
ArmStar.am-ը ներկայացնում է երևույթներ, որոնք պարտադիր են չեչենական հարսանիքի ժամանակ:
1. Հարազատները նկարում են հարսնացուին նրա հայրական օջախում հարսանեկան արարողությունից առաջ:

2. Չեչենական հարսանիքներում աղջկան իր կամքին հակառակ չեն ամուսնացնում: Դա առաջին հերթին դեմ է կրոնին, երկրորդը՝ չեչենները շատ նուրբ են վերաբերվում աղջիկներին՝ լինի նա քույր, աղջիկ, թե անծանոթ: Բոլոր տղամարդիկ պարտավոր են հարգել նրան և նրա ընտրությունը:

3. Նշված օրը՝ կեսօրին, աղջկա հետևից են գալիս բարեկամները, փեսացուի ընկերները, երիտասարդներ, ծերեր, որոնց մեջ անպայման պետք է լինի մոլլա: Մոլլան դիմում է աղջկա հորը (կամ վստահված անձին) ամուսնության համաձայնության հարցով: Հոր հետ խոսելուց հետո մոլլան նույն հարցով մոտենում է հարսնացուին: Մոլլան աղջկա հետ պետք է խոսի կանանց ներկայությամբ, որոնք հանդես են գալիս որպես վկաներ: Համաձայնությունից հետո մոլլան խնդրում է իր հետևից կրկնել ղուրանի սուրահներից: Ավելի ուշ մոլլան խոսում է նաև փեսացուի և նրա վկաների հետ:

4. Հարսնացուի ծնողները հարսանիքին չեն մասնակցում և իրենց տան արարողությանն ունենում են մինիմալ մասնակցություն: Աղջկա հարսանիքը նրանց համար բավական տխուր իրադարձություն է:

5. Օժիտը և նվերները վերցնում են փեսացուի հարազատները և տեղափոխում հարսնացուի նոր տուն:
Շարունակությունն՝ այստեղ
