Նիկ Եգիբյանը՝ Սոնա Ռուբենյանի համար գրած երգի, առաջիկա  ծրագրերի եւ երևանյան  բացօթյա համերգի մասինLife.panorama.am-ը գրում է.

Արդեն պատրաստ է երգիչ,  երգահան Նիկ Եգիբյանի հեղինակած «Մի երկտող» երգը, որը  Սոնա Ռուբենյանը կներկայացնի «Նոր ալիք» միջազգային մրցույթում: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց ինքը՝ Նիկը: Վերջինս երգի երաժշտության հեղինակն է, նաև կատարել է գործիքավորումը, իսկ խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է:

«Դա R&B ոճի հայերեն երգ է՝ բարդ վոկալային լուծումներով, ընդամենը մի քանի օրից կուղարկվի Մոսկվա, և եթե ժյուրին հավանի, կընտրվի այդ երգը: Ինձ շատ է դուր եկել Սոնայի կատարումը, կուզենայի հետագայում էլի համագործակցել նրա հետ»,-մեզ հետ զրույցում նշեց Նիկ Եգիբյանը:

Երգիչն իր երկրպագուների համար էլի նորություններ ունի. նրա նոր երգը՝« Does it make  sense» անունով, որը ներկայացված է նաև «Ռադիո Վան»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը, հուլիս ամսին կունենա իր տեսահոլովակը` նույն երգի հայերեն տարբերակի հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել