Երկնագույն ափ են սկսել ժամանել համաշխարհային կինոյի աստղեը:

Շատ կարճ ժամանակ հետո պաշտոնապես կմեկնարկի Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կբացի Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Նիկոլ Քիդմանը: Ֆիլմի նկարահանող խումբը Ֆրանսիա է ժամանել նախoրեին: Կրուազետի առափնյա գոտում գտնվող Փառատոնների ու կոնգրեսների պալատի «կարմիր աստիճաններով» բարձրանալու տոնական արարողությունից ժամեր առաջ գլխավոր դեր խաղացած դերասանները մասնակցել են մամուլի ասուլիսի և ֆոտոնկարահանումների:
«Մոնակոյի արքայադուստը» ֆիլմի դերասանական կազմը
Նիկոլ Քիդմանը, ով ֆիլմում խաղացել է Մոնակոյի դքսուհու և հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի դերը, իրեն էր ցուցադրում լուսանկարիչների օբյեկտիվների առջև՝ Altuzarra բրենդի հավաքածուից մեջքի գեղեցիկ բացվածքով ուղիղ սպիտակ զգեստ հագած: Ֆիլմից նրա գործընկերուհին՝ Պազ Վեգան, նախապատվությունը տվել էր մուգ զմրուխտագույն ֆուտլյար-զգեստին՝ Ellie Saabic, որը առանձնանում էր դեկոլտեով է և ուսերի ընդգծված գծով: Զգեստի հետ դերասանուհին հագել էր վարդագույն կոշիկներ:
Նիկոլ Քիդման
Պազ Բեգա
Թիմ Ռոտ
Նիկոլ Քիդման
Նիկոլ Քիդման և Թիմ Ռոտ
![]() |
![]() |
Լամբերտ Ուիլսոն
Թիմ Ռոտ, Օլիվեր Դահան, Նիկոլ Քիդման

Ջեննի Բալիբար և Պազ Վեգա




