Tert.am-ը գրում է.

Դատելով վերջին օրերին ստացվող տեղեկություններից, Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում նախանշված այս տարվա շախմատային գլխավոր իրադարձության՝ Օլիմպիադայի կայանալ-չկայանալը մեծ հարցականի տակ է, իսկ համաշխարհային ստուգատեսի կազմակերպումը լրջագույնս խնդրահարույց է։

Այդ ամենն անկեղծորեն խոստովանել և հաստատել է նաև Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը՝ aftenposten.no կայքին տված մեկնաբանությունում։

«Մենք պետք է նայենք ճշմարտության աչքերին. իրավիճակը շատ լուրջ է, ես կասեի՝ դրամատիկ»,-նշել է սկանդինավցի պաշտոնյան։

Երբ 2010 թվականին որոշում ընդունվեց Տրոմսյոյում Օլիմպիադա անցկացնելու վերաբերյալ, Նորվեգիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն խոստացավ՝ 75 միլիոն նորվեգական կրոնի չափով, ինչն էլ ամբողջությամբ հատկացվել է այս տարի։ Սակայն, Օլիմպիադայի կազմակերպիչների պնդմամբ, ծախսերն այս չորս տարիների ընթացքում ավելացել են։ Մասնավորապես, քիչ գումար չի ծախսվել նախորդ տարի՝ աշխարհի Գավաթի կազմակերպման վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել