71-ամյա թոշակառու Մոմիր Բոջիցն իր Volkswagen Beetle մեքենան վերածել է արվեստի ստեղծագործության: Նա իր հին մեքենան պատել է կաղնու փայտի 50.000 կտորով: Դրա համար նրանից ավելի քան 2 տարի է պահանջվել: Այս մեքենան թանգարանային նմուշ չէ: Այն պիտանի է շահագործման համար: Պրն. Բոջիցը հաճախ է երթևեկում դրանով: Նա ասում է, որ իր փայտե մեքենան գրավում է բոլորի ուշադրությունը: Նա մեքենայի անվաթասակները, ռադիոն և մի շարք այլ մասեր փայտով պատել է իր պարտեզի արհեստանոցում: Նա առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում մեքենայի մաքրությանը և բծախնդրորեն փայլեցնում այն: Այս հնարագետ ծերունին ամեն ինչ մանրակրկիտ կերպով մտածել է: Նա մի գլխարկ է ստեղծել, որը շատ է սազում իր փայտե մեքենայի հետ: Երբ նա այդ գլխարկով նստում է մեքենայի ղեկին, ոչ ոք չի կարողանում անտարբեր անցնել նրա կողքով:




