Նահապետավան գյուղի մոտ հայտնաբերված դին ճանաչվել է. նա Ավան գյուղից 7 ամիս առաջ առեղծվածային պայմաններում անհետացած տղամարդն էրShamshyan.com-ը գրում է.

Ավան գյուղում առեղծվածային պայմաններում անհետացած 47-ամյա Յուրա Մարտիրոսյանի դին գտել են: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավանի գյուղապետ Գեւորգ Գալստյանը: «Նրա դին գտել են Շիրակի մարզում: Հարազատները գնացել են դիակի ճանաչման: Հայտնաբերվածը 95 տոկոսով Յուրան է, ում արդեն 7 ամիս է, ինչ որոնում ենք: Երեւի անասունին ման գալով՝ դաշտերում մոլորվել է եւ ոտքով հասել Շիրակի մարզ, մեր տարածքներին մոտ է»,- ավելացրեց գյուղապետը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում Շիրակի մարզի Նահապետավան գյուղում հայտնաբերված հոշոտված տղամարդու մահվան փաստով: Մայիսի 13-ին Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում նախիրը արածեցնող հովիվը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ նշված հատվածում մահացած մարդ կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել