ԲԱՑԱՌԻԿ. Դիպլոմակռիվ` ո՞ւմից պահանջել կրթության վկայականըArmnewsTV.am-ը գրում է.

Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի դռները բաց են` մի քանի ամիս կողպած լինելուց հետո: Լսարաններից գործում է միայն մեկը, բայց միայն տնօրենների ու ուսանողների հանդիպման համար: Ումից ստանալ բուհում հինգ տարի կրթություն ստանալու հավաստագիրը, ուսանողների եւ նրանց ծնողների հարցի պատասխանը միանշանակ չէ:

Մասնաճյուղի գործունեությունը նախորդ տարի է կասեցվել գլխամասային բուհի կողմից` սովորող ուսանողների կրթությունը շարունակելու հարցն ու ավարտածների ավարտական վկայական ստանալու խնդիրը թողնելով օդում կախված:

Բուհի երեւանյան մասնաճյուղի ռեկտորը պնդում է` բուհի գործունեության դադարեցման որոշումը կայացվել է իր ուսանողների ավարտական քննություններից հետո: Եվ ըստ դրա էլ գլխամաս բուհը պարտավոր է` երեւանյան մասնաճյուղի ուսանողներին ավարտական վկայականներ տալ:

Մոսկովյան մայր բուհը պետական չէ, հավատարմագրված է: Ռեկտորն ու պրոռեկտորը հայեր են ու պնդում են մեկ բան` շրջանավարտ ուսանողները դիպլոմ ստանալու համար մեկ տարի անց պետք է վերահանձնեն քննությունները:

Ուսանողների ծնողները կողմերից որեւէ մեկին հավատալ կամ վստահել դժվարանում են ու նույնիսկ հայտարարում` այստեղ խնդիրը միայն անդիպլոմ ուսանողները չեն, միջանձնային խնդիրը` գլխամասային բուհի եւ մասնաճյուղի ղեկավարության միջև է, մեկը մյուսի գործունեությունից տեղյակ չէ:

Խնդիր ունեցող ուսանողները հիսունհինգն են: Կրթության գիտության նախարությունը վստահեցնում է` նրանց կարող է միայն մեկ հարցով օգնել` Հայաստանի ոչ պետական բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն տալով, իսկ դիպլոմ չունեցողներին` նույն բուհերում` ավարտական դիպլոմային քննություններ հանձնելու թույլտվությամբ:

Ուսանողներից` հայկական ոչ պետական բուհերում կրթությունը շարունակել համաձայնել է արդեն վեցը: Մի մասը պատրաստվում է դիմել դատարան` գլխամասային բուհից դիպլոմը ստանալու համար, իսկ մյուսները` դեռ որոշում են հետագա անելիքները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել