«Ես Դեմ եմ հոմոֆոբիային» խորագրով ՀՔԱ գրասենյակը ու էլի մի քանի Հ/Կ-ներ ու իրենց ներկայացուցիչներ տեսանյութ են պատրաստում ու տեղադրում են Յութուբ կայքում: Գրանտների միջոցով նկարահանված այս տեսանյութերը կարող են իրենց ազդեցությունը ունենալ որոշ երիտասարդների մոտ: Կոչ եմ անում Հայոց եկեղեցուն, հայ երիտասարդներին, որոնք հայկական ամուր ընտանիքի կողմնակիցն են, միահամուռ կերպով պայքարել այս երևույթի դեմ:
Հայ պատանիներին ու հայ երիտասարդներին խնդրում եմ չտրվել այդ մարդկանց ճնշումներին: Մարդկության վերարտադրման համար պետք է ընտանիքը կազմված լինի կնոջից ու տղամարդուց, մնացած ընտանիքի ձևերը, եթե դրան կարելի է ընտանիք համարել, անընդունելի են Աստծո կողմից և չեն արտացոլում հայկական ընտանիքի մոդելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/524807807624572?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



