Karabakh-life.am-ը գրում է.

Վերջին երեք տարիներին շեշտակի աճել են հրադադարի խախտման դեպքերը հակառակորդի կողմից: Առաջին գծում հակառակորդը փորձում է իրավիճակը միշտ լարված պահել, հատկապես , շփման գիծ  բերելով դիպուկահարներին,- լրագորղներին է ասել ՊԲ հրամանատար Մ. Հակոբյանը:

,,Միայն այս տարի, չորս ամսում, հակառակորդի կողմից արձակվել է 7400 կրակոց / 2010-13 թթ տարեկան միջինը 11 000 կրակոց/: Կտրուկ աճել են նաև դիվերսիոն հետախուզական փորձերը սակայն, մի դեպքում է հակառակորդը կարողացել խոցել մեր զինվորին և , չնայած, կարողացել ենք մեծ կորուստներ պատճառել ու ետ շպրտել թշնամուն, այնուհանդերձ , այդ դիվերսիայի կանխումը ես հաջողված չեմ կարող համարել, քանի որ , մեկ զոհը մեզ համար մեծ կորուստ է,,-ասել է Մ. Հակոբյանը:
Արցախի ՊԲ հրամանատարը խոստովանեց, որ ԶՈՒ ստիպված են լինում պատժողական գործողություններ իրականացնել, քանի որ հակառակորդը միայն այդ լեզուն է հասկանում:
,,Վերջին հինգ տարվա ընթացքում, այս տարի առաջին անգամ , Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին, որպեսզի միջնորդ հանդես գա՝ զինանդադարի ռեժիմը առաջին գծում պահանելու ուղղությամբ: Մենք մեր համաձայնությունը տվել ենք, բայց նորից հակառակորդը խախտել է , ինչը մեզ հուշում է, որ նորից պիտի պատժենք հակառակորդին: Նա միայն այդ լեզուն է հասկանում: Վերջերս, մեր հատուկ ստորաբաժանումը առաջադրանք էր ստացել և բոլոր ուղղություններում գերազանց կատարել է: Մեր հատուկ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած ժամանակ ցանկացած եղանակին ցանկացած դիրք գրավել,,-տեղեկացնում է Արցախի ԶՈՒ հրամանատարը: 
,,Մենք մեսիջ ենք ուղարկել հակառակորդին՝ որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիքրը կարճ ժամանակում գրավելու ենք: Իսկ դա գործնականում արդեն ապացուցել ենք ՝ 2-րդ ՊՇ-ում: ԵՐբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից խոցվեց մեր զինվորը, մենք անմիջապես գրավենցիքն նրանց դիրքը, որի ժամանակ չորս զոհ տվեց հակառակորդը,,: 
ՊԲ հրամանատարը ընդգծում է, որ Արցախի ԶՈՒ պատերազմի չեն ձգտում, բայց այնքան ժամանակ կպատժեն հակառակորդին, մինչև նա հասկանա, որ ամենալավ ելքը իր համար բանակացություններն են՝  սեղանի շուրջ :

Ի դեպ, ՊՆ ընդգծել է, որ  հայտարարաված ,,մեր մեկ զոհի դիմաց տասը զոհը,, միայն խոսքեր չեն: ՊԲ հրամանատարի հաղորդած տեղեկության համաձայն,  զինադադարի 20 տարիների ընթացքում հակառակորդը 8 անգամ ավելի զոհ է տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել