ef_nevada_200806221in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան պատրաստ է Բալթյան երկրներ ուղարկել հավելյալ երկու Typhoon կործանիչ՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը մեծացնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ հայտնում է ITAR-TASS-ը: Նա հավելել է, որ իր երկիրը կմասնակցի առաջիկա ամիսներին տարածաշրջանում անցկացվող դաշինքի զորավարժություններին և քննարկում է Էստոնիային, Լատվիային և Լիտվային լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու ուղիները:

«Ես շատ կարևոր եմ համարում հանգստացնել (ՆԱՏՕ-ի) մեր արևելյան անդամներին, պատասխանատվություն ստանձնել, համոզվել, որ Մեծ Բրիտանիան խաղում է իր դերը»,- ասել է նա:

Քեմերոնն ասել է, որ իր կառավարությունը նաև աշխատում է միջոցառումների մի քանի փաթեթների վրա՝ «ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար ծրագիր, գործակցություն և խորհրդատվություններ ապահովելու» համար:

Ապրիլի վերջին Լոնդոնն Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքի պարեկության համար Բալթյան երկրներ է ուղարկել Թագավորական ռազմաօդային ուժերի 4 Typhoon կործանիչ: Մեծ Բրիտանիան Ուկրաինայում ճգնաժամի կապակցությամբ մարտի կեսին ՆԱՏՕ-ին առաջարկել է իր կործանիչները՝ Արևելյան Եվրոպայի օդային տարածքի պարեկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել