Panorama.am-ը գրում է.
Մեր ազգի համար կարևորագույն սոցիալական ինստիտուտ հանդիսացող ընտանիքը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մայիսի 15-ի` Ընտանիքի միջազգային օրվա մասին` նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Հայաստանում աճել է ամուսնալուծությունների, միայնակ մայրերի, առանց հոր խնամքի մեծացող երեխաների թիվը, ինչն ուժեղ հարված է ընտանիքին»,- ընդգծեց սոցիոլոգը:
Ըստ նրա պետության դերը մեծ պետք է լինի երիտասարդ ընտանիքների կայացման հարցում. «Վերջին 20 տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թմրամոլների, հարբեցողների, հանցագործների մեծամասնությունը կամ չեն ունեցել հայր, կամ անբարենպաստ ընտանիքում են մեծացել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



