1in.am-ը գրում է.
Անցած շաբաթ Բրյուս Ուիլիսը հինգերորդ անգամ հայր է դարձել. 57-ամյա դերասանն ու նրա կինը՝ Էմմա Հեմինգը, ունեցել են դուստր՝ Էվելին Փեն: Երեխան Բրյուսի հինգերորդ աղջիկն է, գրում է spletnik.ru-ն:
Հարցազրույցներից մեկում երջանիկ հայրիկը պատմել է իր տպավորությունների մասին:
«Մենք մինչև վերջին պահը ոչինչ չգիտեինք երեխայի սեռի մասին: Եթե ես ունենայի 5 որդի, ես ինձ նման կերպ կզգայի: Իհարկե, կուզենամ, որ օրերից մի օր վերջապես որդի ունենամ»,- ասել է դերասանը:
Նա նաև ասել է, թե իրեն դուր է գալիս, որ իր տունը լի է կանանցով և ընդգծել, որ կանայք ավելի կարևոր են տղամարդկանցից:
«Կարծում եմ՝ կանանց հարկավոր է «շնորհակակություն» ասել գրեթե ամեն ինչի համար: Կանայք պետք է ղեկավարեն երկիրը: Հոլլի Բերին պետ է լինի մեր նախագահը: Պարզապես կանայք ավելի խելացի են տղամարդկանցից»,- ասել է Բրյուսը:



