Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Bild պարբերականի վարկածով` ընդգրկվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Հեղինակավոր պարբերականի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ. Մարկ-Անդրե տեր Շտեգեն «Բորուսիա» Մյոնխենգլադբախ, պաշտպաններ Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ երկուսն էլ «Բավարիա», Մատս Հումելս «Բորուսիա» Դորտմունդ, Ռիկարդո Ռոդրիգես «Վոլֆսբուրգ»:

Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս երկուսն էլ «Բորուսիա» Դորտմունդ, Ֆրանկ Ռիբերի, Մարիո Գյոտցե երկուսն էլ «Բավարիա»:

Հարձակվողներ  Ադրիան Ռամոս «Հերտա», Ռոբերտ Լևնադովսկի «Բորուսիա» Դորտմունդ:

Մխիթարյանն ավարտված առաջնությունում 7 անգամ ընդգրկվել էր Bild-ի կողմից կազմված տուրի խորհրդանշական հավաքականներում:

Հայաստանի հավաքականի առաջատարը 2013-2014 թվականներին Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում դարձել 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել