Մենք բազմիցս հանդիպել ենք այնպիսի դեպքերի, երբ երգչուհիները դիզայներներ են դառնում, դերասանները՝ ռեժիսորներ, մարզիկները՝ պարողներ, և այլն: Ոմանց գործունեության ոլորտի փոփոխությունը մեծ հաջողություններ է բերում, իսկ ոմանց համար իրական կործանում է լինում: Ստորև ներկայացված են հայտնի գեղեցկուհի մոդելներ, որոնց դերասանական կարիերան միայն ավելի մեծ հայտնություն է բերել:
Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի
Ռոզին «Տրանսֆորմերներ 3. Լուսնի հակառակ կողմը» ֆիլմում
Victorias Secret–ի հրեշտակ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին հայտնվել է «Տրանսֆորմերների» նկարահանման հրապարակում՝ Մեգան Ֆոքսի բռնկուն բնավորության պատճառով: Մոդելի՝ մեծ էկրաններ նորամուտը կարելի է գերահաջողված համարել: Մոդելի մոտակա պլաններում են նկարահանումները «Խելահեղ Մաքս. Ցասումի ճանապարհ» ֆիլմում, որը լույս կտեսնի 2015թ.-ին:
Լիլի Քոուլ
Լիլին «Դոկտոր Պառնասի պատկերացումները» ֆիլմում
Եվս մեկ երիտասարդ, գեղեցիկ և հայտնի մոդել հայտնվել է մեծ էկրաններին՝ Լիլի Քոուլ: Սկզբում նկարահանվելով դրվագային դերերում՝ նա աստիճանաբար փորձ էր ձեռք բերում և հայտնվում էր ռեժիսորների ուշադրության կենտրոնում: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը դեռևս միայն «Դոկտոր Պառնասի պատկերացումները» ֆիլմն է: Այս տարի Լիլին պատրաստվում է նկարահանվել միանգամից երեք ֆիլմերում՝ «Gravy», «Լոնդոնյան դաշտեր» և «Օրիոն»:
Միլա Յովովիչ
Միլան՝ «Չարի կացարանը» ֆիլմում
Միլա Յովովիչն այն եզակիներից է, ովքեր կարողացել են համահունչ կերպով համատեղել մոդելային և դերասանական կարիերան: Երկու ոլորտներում նա անասելի հաջողությունների է հասել: Միլան երբեք կինոմրցանակներ չի ստացել, սակայն, չորս անգամ առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակին:
Շարլիզ Թերոն
Շարլիզը՝ «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմում
Ժամանակակից կինոարվեստի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Շարլիզ Թերոնը, երիտասարդ տարիքում երազում էր բալերինուհու կարիերայի մասին: Ծունկի վնասվածքը խաթարեց նրա պլանները, բայց հիասքանչ կազմվածը թույլ տվեց Շարլիզին պայմանագիր կնքել մոդելային գործակալության հետ: Այնուհետև Շարլիզն աստիճանաբար ներգրավվեց կինոարվեստի մեջ և, կատարելով «Հրեշը» ֆիլմում գլխավոր դերը, արժանացավ Օսկարի և դարձավ Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկը:
Հոլի Բերրի
Հոլի Բերրին՝ «Մահացիր, բայց ոչ այսօր» ֆիլմում
Միսս Օհայո 1986, Վիցե-միսս ԱՄՆ 1986, «Միսս Աշխարհ» մրցույթին ԱՄՆ-ն ներկայացրած առաջին աֆրոամերիկուհին. այս բոլոր տիտղոսները պատկանում են օսկարակիր Հոլի Բերրին: Նա իր կարիերան սկսել է երկրորդական դերեր կատարելով և աստիճանաբար մեծ հաջողությունների է հասել և նկարահանվել «X մարդիկ», «Հրեշների պարահանդես» ֆիլմերում: Շնորհիվ այս դերերի՝ Հոլին դարձավ Հոլիվուդի լավագույն դերասանուհիներից մեկը:
Ռեբեկկա Ռոմեյն
Ռեբեկկան՝ «Ճակատագրական կինը» ֆիլմում
Ռեբեկկա Ռոմեյնն իր կարիերան նույնպես սկսել է որպես մոդել: Նրան հռչակ է բերել «X մարդիկ» ֆիլմը, որտեղ նա կատարել է Միստիկի կերպարը: Բրայան Դե Պալմայի «Ճակատագրական կինը» ֆիլմում Ռեբեկկան լիովին այլ կերպարում հանդես եկավ և հրաշալի կատարեց իր դերը:
Բրուք Շիլդս 
Բրուքը՝ «Երկնագույն ծովածոց» ֆիլմում
16 տարեկանում Բրուք Շիլդսը դարձավ նորաձևության աշխարհի մուսան՝ Calvin Klein-ի գովազդում արտասանելով «Ցանկանում եք իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում իմ և իմ ջինսների միջև: Ոչինչ» արտահայտությունը: Այդ ժամանակ նրա օրեկան վաստակը կազմում էր 10.000 դոլար: Նույն շրջանում նա առաջին անգամ դարձավ «Ոսկե ազնվամորի»-ի մրցանակակիր՝ «Երկնագույն ծովածոց» ֆիլմում դերակատարման համար: Այդ ժամանակից ի վեր արդեն 30 տարի է անցել, և Բրուքը ավելի քան 70 ֆիլմերում է հասցրել նկարահանվել և ևս երկու անգամ ստանալ «Ոսկե ազնվամորի» մրցանակ:
Քիմ Բեսինջեր
Մասնագիտություն ընտրելիս Քիմը հետևել է իր մայրիկի օրինակին, ով մոդել էր: 17 տարեկանում Քիմը դարձավ «Միսս Ջորջիա»: 1970-ականներին նա ամենահայտնի մոդելներից մեկն էր: Սակայն դա նրան քիչ թվաց, և Քիմը որոշեց իր ուժերը փորձել դերասանական արվեստում: Նրա առաջին ֆիլմը կատարյալ ձախողում ապրեց: Բաղձալի հաջողությունը նրան բերեց «Ջեյմս Բոնդի» ֆիլմաշարի հերթական ֆիլմում («Երբեք մի ասա երբեք») ստանձնած դերը: Այնուհետև հաջորդեց լեգենդար «9 ½ շաբաթը»: «Լոս-Անջելեսի գաղտնիքները» ֆիլմում կատարած դերակատարման համար 1998թ.-ին Քիմը Օսկար ստացավ:



