Չէ, սա արդեն ուղղակի զավեշտ է: Մարդիկ, որոնք իրենց ակտիվիստներ են կոչում, պայքարում են Մաշտոցի պուրակի անվանակոչման դեմ: Այդ այսպես ասած ակտիվիտներ, ձեզանից քանի՞սը գիտեն, թե ում անունով է անվանվելու այդ պուրակը: Բայց դե ձեզ համար ի՞նչ կապ ունի. միայն գոռալու ու հետո անիմաստ վերլուծությունների տեղ լինի: Ես ՀՀ քաղաքացի եմ ու ես կողմ եմ, որ Մաշտոցի պուրակը անվանակոչմանը Միսակ Մանուշյանի անունով:
Հատուկ ձեզ համար գրում եմ, թե ով է Միսակ Մանուշյանը: Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, հայրը մահացել է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը մահացել է գաղթի ճանապարհին: Նա իր եղբոր հետ որոշ ժամանակ ապրում է Սիրիայում, 1925-ին տեղափոխվում են Ֆրանսիա: Նա գրող է, հրապարակախոս: 30-ից ավելի հարձակում է գործել ֆաշիստական ուժերի վրա, այնուհետև մահապատժի է ենթարկվել ֆաշիստների կողմից: Նա իր ապրած 38 տարիների ընթացքում անընդհատ պայքարի մեջ է եղել ու հիրավի մեծ վաստակ ունի: Նա նաև Ֆրանսիայի ազգային հերոս է:
Հիմա դուք ձեր երկու բարձրախոսներով պայքարում եք չգիտես՝ ինչի դեմ: Մի քիչ մտածեք քայլեր անելուց առաջ, հասկացանք 150 դրամների դեմ պայքարը, մնացած առողջ պայքարներն էլ ընդունեցինք, բայց մի պահ կանգնեք:



