1

Քաբանգը փրկել է իր տիրոջ փոքրիկ աղջկան և զարմուհուն՝ նրանց մի կողմ հրելով վրա հասնող ավտոմեքենայի ճանապարհից: Քաբանգը շատ ծանր վնասվածքներ ստացավ, սակայն աշխարհի տարբեր ծայրերից ստացած նվիրատվությունների շնորհիվ նրան վիրահատեցին: Շունը փրկվեց և ներկայումս երջանիկ ու առողջ է:
2

85-ամյա Տամի Ականումայի 12-ամյա շունը՝ Բաբուն, ամեն կերպ համոզում էր տիրոջը, որ իրեն զբոսանքի տանի: Երբ տերը վերջապես համաձայնեց, Բաբուն ստիպեց Տամիին շեղվել իրենց սովորական ուղուց և բարձրանալ մոտակա բլուրը: Րոպեներ անց Տամին շրջվեց ու տեսավ, թե ինչպես է 2011 թ.-ի կործանարար ցունամին տարածվում քաղաքով մեկ և ավերում իր տունը:
3

Ջո Էն Ալթսմանը սրտամկանի ինֆարկտ էր ստացել, իսկ այդ ժամանակ տանը միայն նրա վիետնամական տնային խոզն էր՝ Լուլուն: Լուլուն դուրս վազեց տնից և կանգ առավ ճանապարհի վրա: Ամեն անգամ, երբ ճանապարհով մեքենա էր անցնում, Լուլուն պառկում էր՝ հուսալով, որ մեքենայի վարորդը կանգ կառնի: Երբ մեքենաները կանգ չէին առնում, Լուլուն վերադառնում էր տուն՝ տեսնելու, թե իր տերն ինչպես է, ապա կրկին գործի անցնում: Ի վերջո մի մոտոցիկլավար կանգ առավ ու մինչև տուն հետևեց խոզին: Տեսնելով, թե ինչպիսի վիճակում էր Ալսթմանը, նա անհապաղ շտապօգնություն կանչեց: Այս կերպ հաջողվեց փրկել Ջո Էնի կյանքը:
4

Վենդի Համփֆրին չարորակ ուռուցք ուներ, որը անհապաղ չբուժվելու դեպքում մետաստազների տեսքով կտարածվեր: Ամենազարմանալին այն է, թե ինչպես է նա բացահայտել, որ ուռուցք ունի: Նրա 10 ամսական կատուն շարունակ ցատկում էր նրա կրծքի վրա և տարօրինակ վարքագիծ դրսևորում: Վերջապես Վենդին որոշեց բժշկի դիմել և հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ նա ուռուցք ունի: Բարեբախտաբար, ուռուցքը բավականին վաղ հայտնաբերվեց ու հաջողվեց փրկել նրա կյանքը:
5

Յանգ Յունը մասնակցում էր մի մրցման, որի նպատակն էր պարզել, թե ով կարող է ջրի տակ ամենից ավելի երկար շունչը պահել: Երբ նա փորձեց բարձրանալ ջրի մակերես, նրա ոտքերը քարացան չափազանց սառը ջրի մեջ: Նա այլևս անկարող էր վեր լողալ: Հենց այդ ժամանակ էլ մի հսկայական բելուխա բռնեց նրա ոտքից և իր հետ նրան ջրի մակերես հանեց: Այս կերպ Յանգ Յունի կյանքը փրկվեց:
6

Այս շան անունը Լեֆթի է: Նա հասարակ շուն չէ: Երբ 4 զինված կողոպտիչ ներխուժեցին նրա տուն, նրանցից մեկը կրակեց Լեֆթիի տիրոջ ուղղությամբ, սակայն Լեֆթին առաջ ընկավ և իր մարմնով փակեց տիրոջը, որպեսզի գնդակն իրեն խոցի: Նա ծանր վիրավորվեց և հարկ եղավ անգամ անդամահատել նրա ոտքը, սակայն Լեֆթին փրկվեց: Ներկայումս այս հերոս շունը բավականին երջանիկ է:
7

Ռոբերտ Բիգզը քայլում էր Կալիֆորնիայում, երբ մի պումա հարձակվեց նրա վրա և կծեց նրա թևը: Այդ ժամանակ մի քանի արջ օգնության հասան Բիգզին: Նրանք քշեցին պումային ու փրկեցին Բիգզի կյանքը:
8

Քիլիենը միշտ հավատարիմ շուն էր եղել: Երբ նա սկսեց տարօրինակ կերպով վերաբերվել ընտանիքի նոր դայակին, երեխայի ծնողները որոշեցին թաքնված տեսախցիկ տեղադրել: Նրանք հայտնաբերեցին, որ դայակը բռնություն էր գործադրում իրենց 7 ամսական տղայի հանդեպ: Փաստորեն, Քիլիենը երեխային փրկեց դաժան դայակից:
9

Թոբի անունով այս շունը փրկել է իր տեր Դեբի Պարկուհուրստին: Խնձորը կանգնել էր Դեբիի կատիկին, և նա խեղդվում էր: Թոբին ուժգին ցատկեց Դեբիի կրծքավանդակին, ինչից հետո խնձորը դուրս թռավ նրա բերանից: Դրանից հետո Թոբին սկսեց լիզել Դեբիի դեմքը:
10

2012 թ.-ին 7 տղամարդ առևանգեցին և ծեծեցին մի երիտասարդ աղջկա: Այնուհետև նրանք թողեցին նրան անտառներում՝ կարծելով, թե աղջիկը կմահանա այնտեղ: Մի ամիս անց ոստիկանները նրան գտան երեք առյուծների պաշտպանության ներքո: Երբ մարդիկ մոտեցան աղջկան, առյուծները հեռացան՝ վստահ լինելով, որ աղջիկն արդեն ապահով ձեռքերում է:



