Առաջարկում ենք ծանոթանալ ստորև ներկայացված հոդվածին և բազմաթիվ նոր տեղեկություններ և մանրամասներ իմանալ սիրելի ֆիլմերի նկարահանման վայրերի մասին:
1 Կարիբյան կղզիներ
Ջեք Ճնճղուկը միակը չէր, ով կարող էր իր առագաստանավով հատել օվկիանոսները: Յուրաքանչյուրը կարող է մեկնել ճանապարհորդության դեպի Սուրբ Վինսենթ և Գրենադիներ՝ տեսնելու «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից մեզ բոլորիս այդքան ծանոթ բնապատկերները: Դուք նաև կարող եք կանգ առնել Wallilabou Anchorage հյուրանոցում, որտեղ ստեղծվել են ֆիլմի բազմաթիվ դետալներ:
2 Թունիս
Աֆրիկայի ամենահյուսիսային քաղաքն իր անապատե բնապատկերները տրամադրել է համաշխարհային ֆիլմեր նկարահանելու համար: Այստեղ են հավերժացվել «Աստղային պատերազմներ» ֆիլմի երեք մասերը:
3 Թայլանդ
Թայլանդի հիասքանչ լողափերը և գեղեցիկ քարափները տարիներ շարունակում գերում են բազմաթիվ ճանապարհորդների: Առավել ևս այն դեպքում, երբ հնարավորություն կա տեսնելու այնպիսի դրախտավայր, ինչպիսին է Կո-Պհի-Պհին: Ի դեպ, այն կարող եք տեսնել «Լողափ» ֆիլմում՝ Լեոնարդո դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ: Բացի այդ, «Ջեյմս Բոնդի» ֆիլմաշարի հավատարիմ երկրպագուներին նույնպես շատ ծանոթ են Թայլանդի գեղատեսիլ վայրերը:
4 Շոտլանդական լեռներ
Շոտլանդական լեռնային հատվածը «Հարրի Փոթերի» ֆիլմաշարը նկարահանելու ամենասիրելի վայրերից մեկն էր: Սակայն սա միակ ֆիլմը չէ, որ նկարահանվել է Շոտլանդիայի մոգական լեռներում: «Քաջ սիրտը» աշխարհահռչակ ֆիլմը նույնպես այստեղ է հավերժացվել:
5 Նոր Զելանդիա
«Մատանիների տիրակալը» ֆիլմի բոլոր բնապատկերները կարող են երևակայական թվալ, ոչ ոք չի կարող անգամ պատկերացում կազմել, որ դրանցից մի քանիսն իրոք գոյություն ունեն, և Նոր Զելանդիայում կարելի է հիանալ այդ գեղատեսիլ վայրերով: Հարկ է նշել նաև, որ այստեղ է նկարահանվել հայտնի «Քինգ Քոնգ» ֆիլմը:
6 Նյու-Յորք
Տասնամյակներ շարունակ Նյու-Յորքը բազմաթիվ ռեժիսորների ոգեշնչման աղբյուրն է: Մեծ խնձորը հարյուրավոր ֆիլմերի նկարահանման հրապարակ է հանդիսացել: Եթե Դուք հայտնվեք Նյու-Յորքում, ապա շատ վայրեր կարող են Ձեզ անչափ ծանոթ թվալ: «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմը՝ Օդրի Հեփբերնի անկրկնելի կատարմամբ, դրա վառ օրինակն է:
7 Բրյուգգե, Բելգիա
«Անցնել ընդհատակ Բրյուգեում» ֆիլմն ամենահայտնի ֆիլմն է, որը նկարահանվել է այս քաղաքում:
8 Կաուաի կղզի, Հավայան կղզիներ
Զարմանալի չէ, որ այսքան հրաշալի վայրը, ինչպիսինն է Կաուաին, ոգեշնչել է բազմաթիվ ռեժիսորների: Այն ձեզ հայտնի է Սթիվեն Սպելբերգի «Յուրային դարաշրջանի այգի» ֆիլմից:
9 Յուտա, ԱՄՆ
Արոն Ռալսթոնի պատմությունը «127 ժամ» ֆիլմից կարող է Ձեզ ոգեշնչել այցելել և սեփական աչքերով տեսնել Յուտայի զարմանահրաշ բնապատկերները: Անկասկած, Դուք աննկարագրելի տպավորություն կստանաք:
10 Ստոկհոլմ, Շվեդիա
«Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը գերել է բազմաթիվ կինոսերների սրտերը և դրդել է ճանապարհորդել դեպի Շվեդիա, որտեղ նկարահանվել է ֆիլմի մեծ մասը: Զբոսաշրջիկները կարող են օգտվել հատուկ տուրերից, որը նվիրված է ֆիլմին և գրքին:



