1in.am-ը գրում է.
Անտարկտիդայի արևմտյան հատվածի սառցաբեկորների հալոցքը անշրջելի գործընթաց է և առաջիկա հարյուրամյակում կարող է հանգեցնել 15 ֆուտով (4.5 մետր) համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների զեկույցը:
«Արևմտյան հատվածը, իսկ ավելի ճիշտ՝ դրա հալչելը կլինի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը»,- ասել է գիտնական Էրիկ Ռիգնոտը:
Զեկույցում նշվում է, որ այդ անշրջելի գործընթացը պայմանավորված է նախևառաջ կլիմայի գլոբալ տաքացմամբ և Անտարկտիդայի վերևում օզոնային ճեղքով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1288878.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել