Ավստրալացի կինը մեկ մարմնով ու երկու ուղեղով իրար կպած երկվորյակներ է հրաշքով լույս աշխարհ բերել՝ չնայած հղիությունն ընդատելու բժիշկների հորդորներին:

Ռենե Յանգն ու Սայմոն Հոուին հինգշաբթի օրը դիմավորեցին իրենց վեցշաբաթական դուստրերին:
Երբ զույգը ուլտրաձայնային հետազոտության միջոցով պարզեց, որ երկվորյակները, ում սպասում էին, իրականում մեկ երեխա է՝ երկու սիմետրիկ դեմքով ու երկու ուղեղով միավորված մեկ ուղեղային ցողունով, պարզապես ապշած էին այն բանով, թե ինչպես էին նրանք զարգանում:

Նրանք ինքնուրույն հանգիստ շնչում են ու սնվում: Ծնողները աղջիկներին անվանել են Հույս և Հավատ: Երեխաները տառապում են հազվադեպ հանդիպող «diprosopus» հիվանդությամբ, ինչը նշանակում է, որ նրանք կիսում են միևնույն մարմինը և կարևոր օրգանները, սակայն ունեն իրենց առանձին դեմքերն ու ուղեղները, որոնք միմյանց կպած են միայն մեկ ուղեղային ցողունով:
«Չնայած միայն մեկ մարմին կա, մենք նրանց մեր երկվորյակներն ենք կոչում: Մեզ համար նրանք մեր աղջիկներն են, և մենք սիրում ենք նրանց»,-ասել է երեխաների հայրը:
Նորածիններին տեղափոխել են Ուեսթմիդի մանկական հիվանդանոց:

«Մենք գաղափար չունենք, թե որքան երկար նրանք կմնան հիվանդանոցում: Մենք պարզապես ուզում ենք նրանց տուն տանել ուրախ ու առողջ` մեր ընտանիքը մի փոքր ավելի մեծ ու քաոսային դարձնելու համար»:

Այսպիսի խանգարմամբ երեխաներն այնքան հազվադեպ են պատահում, որ երբևէ ընդամենը 35 դեպք է գրանցվել, որոնցից ոչ մեկը չի ապրել: Այս խանգարման բնույթն այնքան բարդ է, որ բժիշկները վստահ չեն՝ ինչի սպասել:

Երեխաների հայրը պատմել է, որ բժիշկները բացատրել են, թե որքան բարդություններ կառաջանան փոքրիկների առողջության հետ կապված` թոքերի ու արյունատար անոթների աշխատանքից մինչև նրանց կերակրելը: Սակայն, չնայած ծանր բժշկական խնդիրներին, փոքրիկների ծնողներն ուրախ են, որ նրանք ողջ են ու լավ:
Հղիության 28-րդ շաբաթում բժիշկներն արդեն զգուշացնում էին այդ բարդությունների մասին: Նրանց առաջին մտավախությունն այն էր, որ երեխաները չեն կարողանա ինքնուրույն շնչել: Զույգին, որն արդեն 7 երեխա ունի, բժիշկները խորհուրդ էին տվել ընդhատել հղիությունը՝ նշելով, որ հասարակության համար այդպիսի երեխաներն ընդունելի չեն լինի: Սակայն ծնողները չհրաժարվեցին իրենց փոքրիկներից, որոնք հղիության 6-րդ ամսում անսպասելիորեն լույս աշխարհ եկան՝ կեսարյան հատումով:

Չնայած զույգը տեղյակ էր փոքրիկների հետ կապված բոլոր բարդությունների մասին, այնուամենայնիվ, նրանք չէին կարող հրաժարվել փոքրիկից՝ նշելով, թե դա աուտիզմի կամ էլ դաունի սինդրոմի պես մի բան են դիտարկել, ու չեն ցանկացել նորմալ աճող երեխաների կյանքը արհեստականորեն կանգնեցնել:
Մայրը անկեղծացել է, որ նույնիսկ եթե երկու օր էլ մնա իր բալիկի կողքին, նա ուրախ կլինի, որ գոնե այդքան եղել է նրանց կողքին:









