1in.am-ը գրում է.
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ևս վեցական քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ գրում է ITAR-TASS-ը:
«Միջազգային հանրությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, մինչև այդ երկիրը իրավիճակի լիցքաթափման միջոցառումներ չձեռնարկի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի 6 քաղաքացիների և Ուկրաինայի ևս 6 քաղաքացիների վրա:
Կանադայի «սև ցուցակում» են հայտնվել Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Սևաստոպոլի նահանգապետ Սերգեյ Մենյայլոն, Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելյովը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Լյուդմիլա Շվեցովան և Սերգեյ Նևերովը, Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Իգոր Ստրելկովը, Ղրիմի դաշնային խորհրդի սենատոր Օլգա Կովիտիդին, «Լուգանսկի գվարդիա»-ի ղեկավար Գերման Պրոկոպյովը, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Անդրեյ Պուրգինը, նույն հանրապետության ղեկավարության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, «Հարավ-արևելքի բանակ»-ի ներկայացուցիչ Վալերի Բոլոտովը և Դոնբասի ժողովրդական աշխարհազորայինների ղեկավար Սերգեյ Ցիպլակովը:
Համաձայն պատժամիջոցների՝ սառեցվում են վերոնշյալ անձանց բանկային ակտիվները և արգելվում նրանց մուտքը Կանադա:



