«Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքից Աժ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո նրան տվել է վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք:

«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվանից հրապարակում է լրագրողական հետաքննություն այն մասին, որ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքն առնվազն վիճելի է: Մեր ձեռքի տակ են հայտնվել ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկությունները՝ պատգամավորի՝ ՀՀ կատարած ելումուտի վերաբերյալ:

Ըստ այդ փաստաթղթի՝ նա իսկապես Հայաստանից բացակայել է մեկ տարուց ավելի՝ ընդ որում կնոջ և որդու հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել