1in.am-ը գրում է.
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբարկու ավիացիայի զորավարժությունները, որոնք կարող են միջուկային զենք կրել, տեղի կունենան այս շաբաթ` երկուշաբթիից ուրբաթ: Ինչպես կիրակի երեկոյան հայտարարել է ԱՄՆ զինուժի ռազմավարական հրամանատարությունն Օֆութ ավիաբազայից` Global Lightning 14 զորավարժությունները «ծրագրվել են ավելի քան մեկ տարի, դրանք հիմնված են պայմանական սցենարի վրա և աշխարհում տեղի ունեցող ոչ մի իրադարձության հետ կապված չեն»,- գրում է ITAR-TASS-ը:
Global Lightning 14-ին մասնակցում են «մոտ 10 B-52 Stratofortress և մինչև 6 B-2 Spirit ռմբարկուներ»: Զորավարժությունների նպատակը, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ օդուժի այլ ստորաբաժանումներ և «կառավարական պրոֆիլային գերատեսչությունները» համարվում է «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ հարձակումներին դիմակայելը»:



