Երիտասարդ երգչուհի Մարտա Կիրակոսյանն, ով գրեթե երկու տարի է, ինչ հեռացել է Երգի պատական թատրոնից, բազմիցս նշել է, որ թատրոնից հեռանալու պատճառն այն էր, որ իրեն դադար էր հարկավոր, որն էլ տևեց շուրջ մեկ տարի։ 

Երգչուհու վերադարձը երգարվեստ նշանավորվեց «Սիրո կամուրջ» մյուզիքլով, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն։ Երգչուհու խոսքերով հենց «Սիրո կամուրջ»  մյուզիքլն  իրեն հասկացրեց, որ առավել լրջորեն պետք է վերաբերվի երգարվեստին։

Վերջին շրջանում Մարտան նոր ծրագրեր  և մտահղացումներ ունի, որի մասին կիսվեց ArmStar.am-ի հետ։Երգչուհին նշեց, որ շուտով սկսելու է երգել երևանյան ակումբներում. «Այժմ հստակ կարող եմ խոսել իմ բենդի մասին, այն բաղկացած է հինգ հոգուց, և արդեն շատ շուտով հանդես կգանք փոքրիկ կենդանի համերգներով։ Կատարելու եմ մոտավորապես 15 հայտնի հին ու նոր հիթեր  cover տարբերակներով»:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել